Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը նոր համավարակ է կանխատեսել:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, միլիարդատերն իր պորտալում դերասանուհի Ռաշիդա Ջոնսի և ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչիի հետ քննարկել է կորոնավիրուսի համավարակն ու դրա արդյունքում ի հայտ եկող փոփոխությունները:
«Այո՛: Եվ մեր բախտը կբերի, եթե դա տեղի ունենա 20 տարի անց»,- ասել է գործարարը՝ հավելելով, որ կա տարբերակ, որի դեպքում դա կարող է լինել շատ ավելի շուտ:
Այնուամենայնիվ, ինչպես ընդգծել է Գեյթսը, հաջորդ անգամ մարդկությունն «առավել պատրաստված» կլինի համավարակին: Նրա խոսքով՝ այդ ժամանակ մշակված կանոններ կլինեն, որոնց համաձայն կվարվի կարանտինը, ինչպես նաև կբարելավվի թեստավորման համակարգը:
«Երկրորդ անգամ մենք այդքան հիմար չենք լինի»,- եզրափակել է գործարարը:
Նյութի աղբյուր – tert.am