Թուրքական ուժերը Սիրիայում գրասենյակներ են բացել ԼՂ-ում մշտական բնակություն հաստատել ցանկացողների գրանցման համար․ Afrinpost

Թուրքական ուժերը Սիրիայում գրասենյակներ են բացել ԼՂ-ում մշտական բնակություն հաստատել ցանկացողների գրանցման համար․ Afrinpost

Սիրիայում Թուրքիայի օկուպացիոն ուժերն Աֆրին շրջանի կենտրոնում վերջերս երկու գրասենյակ են բացել, որտեղ գրանցում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշտական բնակություն հաստատել ցանկացող ընտանիքների անունները, իր աղբյուրներին հղումով գրում է Afrinpost-ը։

Աղբյուրները հաստատել են, որ առաջին գրասենյակը գտնվում է Աֆրինի People Credit Bank-ի տարածքում, որը ծառայում է որպես թուրքական հետախուզության շտաբը, իսկ երկրորդ գրասենյակը գտնվում է մի տարածքում, որը նույնպես թուրքական հետախուզության կենտրոն է ծառայում:

Աղբյուրների հաղորդմամբ՝ երկու բաժանմունքներում էլ գրանցում են թուրքմենական ծագմամբ ընտանիքների անունները, հատկապես՝ Հոմս նահանգից և ԼՂ նրանց տեղափոխման համար այդ ընտանիքների մասին տվյալներ են հավաքագրում։

Նշվում է նաև, որ թուրքական հետախուզության Աբու Թարվաթ անունով աշխատակիցը, որը ծնունդով Ազազ գյուղից է, ղեկավարում է առաջին գրասենյակը, մինչդեռ Հիրու անունով մեկը, որը Ալ Ռայի շրջանի գյուղերից մեկից է, իսլամական աշխարհազորայինների հետ համագործակցությամբ, օգնում է վերջինիս իրականացնել ծրագիրը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Նյութի աղբյուր – tert.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան