Reuters-ը հաղորդել է Ղարաբաղում խաղաղապահների շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև վեճերի մասին

Reuters-ը հաղորդել է Ղարաբաղում խաղաղապահների շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև վեճերի մասին

Ռուսաստանի և Թուրքիայի միջև վեճեր են ծագել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու շուրջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրին:

Գործակալության զրուցակցի խոսքով, տարաձայնությունների պատճառը այն է, որ Անկարան ցանկանում է տարածաշրջանում բացել իր սեփական, միասնական համակարգող կենտրոնից անկախ, դիտորդական կետը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը դեմ է Ղարաբաղում թուրքական դիտորդական կետին: Աղբյուրը նշել է, որ այս հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում, Անկարան փոխզիջումային որոշման հույս ունի:

Նյութի աղբյուր – 1in.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան