Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Եվրամիության անդամ երկրները կոչ են անում խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Միջերկրական ծովում նրա պահվածքի համար: Փաստաթղթի քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ Բրյուսելում կայացած ԵԽ լիագումար նիստում: Բանաձևին կողմ է քվեարկել 631 պատգամավոր, դեմ՝ 3 պատգամավոր։
«Եվրախորհրդարանականները կոչ են անում Եվրոպական խորհրդին պահպանել միասնական դիրքորոշում Թուրքիայի անօրինական գործողությունների վերաբերյալ և ի պատասխան՝ կոշտ պատժամիջոցներ կիրառել», – ասվում է փաստաթղթում:
Բանաձևում ասվում է նաև, որ ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները գտնվում են «պատմականորեն ցածր մակարդակում»՝ կապված Հունաստանի, Կիպրոսի, Լիբիայի, Սիրիայի և Ղարաբաղի հարցով իր գործողությունների հետ:
Նյութի աղբյուր – armlur.am