Այսօր առավոտ արտառոց դեպք է տեղի ունեցել Սոթքի հանքավայրում։
NEWS.am-ի տեղեկություններով՝ իսրայելական զրահամեքենաներով մոտ 250 ադրբեջանցի զինծառայողներ, այդ թվում՝ բարձրաստիճան, գալիս, մտնում են հանքի տարածք, որտեղ լինում է 7 ժամկետային զինծառայող, ասում են՝ սա մեր տարածքն է, հեռացեք այստեղից։
Զինծառայողները զանգահարում են տարբեր պատասխանատուների, ոչ ոք չի պատասխանում, ստիպված հանքի տնօրինությունն է գնում ադրբեջանցիների հետ բանակցելու, չի իմանում՝ ինչ ասել, փորձում են կապվել պատկան մարմինների հետ, ոչ ոք չի արձագանքում։
Դժվարությամբ խնդրում, համոզում են, թե սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում։ Նրանք էլ ասում են՝ վաղը գանք, այստեղ չլինեք, թե չէ չգիտենք, ինչ կլինի։
Տեսանյութը՝ Դավիթ Ջալալյանի ֆեյսբուքյան էջից։
Նյութի աղբյուր – news.am