«Չեմ կարողանում հանգիստ նայել տասնյակ տեսանյութերը, որոնցում պատկերված է ադրբեջանցիների վանդալիզմը Լեռնային Ղարաբաղում». Թինա Կանդելակի

«Չեմ կարողանում հանգիստ նայել տասնյակ տեսանյութերը, որոնցում պատկերված է ադրբեջանցիների վանդալիզմը Լեռնային Ղարաբաղում». Թինա Կանդելակի

«Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների գործողությունները, որոնք ավերում են հայերի ունեցվածքն ու ճարտապարետական հուշարձանները, որոնք լքել են Արցախը։

«Չեմ կարողանում հանգիստ նայել տասնյակ տեսանյութերը, որոնցում պատկերված է (ես հույս ունեմ՝ արձանագրված է հետագա քրեական գործերի համար) ադրբեջանցիների վանդալիզմը Լեռնային Ղարաբաղում։

Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են հայկական սրբավայրերի պահպանման մասին, սակայն առայժմ այս ամենը նման է Ղարաբաղում վախկանալիայի լռելյայն խրախուսանքի։

Ամերիկացիներն ու ֆրանսիացիներն անհանգստանում են, որ զինադադարի հասել են առանց իրե՞նց։ Ակտիվ մասնակցությո՞ւն են ցանկանում։ Ահա ձեզ խաղաքարտեր. դատապարտեք տեղի ունեցողն ու պաշտոնական Բաքվից այդ հանցագործությունների հետաքննության հասեք։  

Թե դուք կարողանում եք միայն հուզիչ մամուլի հաղորդագրություններ գրել, իսկ խնդրի լուծումը կրկին մե՞զ եք թողնում»,- Telegram-ում գրել է Թինան՝ հրապարակումն ուղեկցելով ադրբեջանցի զինծառայողների վայրագությունների տեսագրություններով։

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան