Բիլ Գեյթսը նախազգուշացրել է նոր համավարակի վտանգի մասին

Բիլ Գեյթսը նախազգուշացրել է նոր համավարակի վտանգի մասին

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը ասել է, որ մարդկությանը սպասվում է նոր համավարակ: Այս մասին նա խոսել է GatesNotes-ում հրապարակված podcast-ում:

Փոդքասթին մասնակցել են նաև ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆոուշը և դերասանուհի Ռաշիդա Ջոնսը: Մասնակիցները քննարկել են կորոնավիրուսի համավարակը և դրա հնարավոր հետևանքները աշխարհի համար:

Ջոնսը հարցրել է միլիարդատիրոջը, թե կա՞ արդյոք վտանգ մեկ այլ համավարակի:

«Այո, և մեր բախտը կբերի, եթե դա  տեղի ունենա քսան տարի անց», – պատասխանել է Գեյթսը:

Նա հավելել է, որ կա մի սցենար, որի դեպքում այդ իրադարձությունը կարող է տեղի ունենալ երեք տարի անց: Ըստ նրա՝ հաջորդ անգամ աշխարհը ավելի «պատրաստ կլինի», քանի որ կմշակվեն կարանտինի ներդրման և հնարավոր վարակակիրներին թեստավորելու ալգորիթմներ:

Նյութի աղբյուր – 1in.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան