Կրեմլում ողջունում են Լեռնային Ղարաբաղում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու ծրագրերը: ԽՍՀՄ նախկին երկրներից շատերում ռուսերենը դե ֆակտո օգտագոևծվում է շատ լայնորեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, թե Կրեմլում ուրախ են այդ ծրագրերի համար: «Ռուսերենն ամեն դեպքում եւ Ղարաբաղում եւ Հայաստանում կիրառվում է, այդ լեզվով են խոսում նաեւ Ադրբեջանում եւ շատ այլ երկրներում:
Իհարկե, մենք այն ողջունում ենք եւ պատրաստ ենք հետագայում էլ նպաստել դրա տարածմանը», – ասել է նա:
Նա նաեւ ասել է, թե Մոսկվան Բաքվի եւ Երեւանի հետ այդ նույն հարցով բանակցություններ չի կատարում:
Նյութի աղբյուր – armlur.am