Ադրբեջանը հրապարակել է Ղարաբաղում սպանված իր զինվորների թիվը

Ադրբեջանը հրապարակել է Ղարաբաղում սպանված իր զինվորների թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ երկրի զինված ուժերի 2783 զինծառայող դարձել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների զոհփոխանցում է ТАСС-ը։

«Զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի 2 783 զինծառայող», – ասված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նշվում է, որ աշխատանքներ են տարվում ԴՆԹ անալիզի հիման վրա 103 զոհերի հայտնաբերման ուղղությամբ:

Բացի այդ, ըստ ՊՆ-ի, ավելի քան 100 զինծառայող համարվում է անհետ կորած:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ:

Ռազմական գերատեսչությունը հայտնել է նաև, որ երկրի զինված ուժերի 1245 զինծառայող բուժվում է բժշկական հաստատություններում:

Նյութի աղբյուր – armlur.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան