«Դեռ 15 օր առաջ իմացա,որ Երևանի ռեստորաններում Ամանորին էլ տեղ չկա». Մանե Գրիգորյան

«Դեռ 15 օր առաջ իմացա,որ Երևանի ռեստորաններում Ամանորին էլ տեղ չկա». Մանե Գրիգորյան

Երաժիշտ Արթուր Գրիգորյանի դուստրը՝ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը, անդրադարձել է Ամանորի պատրաստություններին ու նկատել, որ ժամանցի կենտրոններում այլևս ազատ տեղեր չկան՝ մինչդեռ զուգահեռ իրականությունում պատերազմը նոր է ավարտվել, շատ ընտանիքներում սուգ է:

«Չէի ուզում խոսել էս թեմայով, բայց լուրջ չեմ հասկանում էլի։ Դեռ 15 օր առաջ իմացա,որ Երևանի ռեստորաններում Ամանորին էլ տեղ չկա, հետո հանրությունը սկսեց քննադատել հրապարակներում տոնածառեր չտեղադրելու որոշումը, մի քանի օր է քաղաքի ակումբներում տեղ չկա՝ մարդիկ զվարճանում են…

Ցուցակը իրականում երկար ա, բայց իմ գիտակցության մեջ չի տեղավորվում այս կարգի զվարճանքի սիրտ ունեցող մարդկանց տեսակը։

Ի՞նչն է այդքան զվարճալի, զոհերի, անհետ կորածների, վիրավորների թիվը, թե՞ անտուն մարդիկ կամ պատերազմի արդյունքը։

Հ.Գ. Երեխաների համար ամանորյա տրամադրություն տանը ստեղծեք, տարեք սահադաշտ, ներկայացումներ, բայց հարգեք հազարավոր մարդկանց վիշտը, թեև սա բոլորի ցավը պիտի լիներ…»:

Նյութի աղբյուր – tert.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան