Ով է եղել Երեւան-Բաքու թռիչքի ուղեւորը

Ով է եղել Երեւան-Բաքու թռիչքի ուղեւորը

Քիչ անց ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանությամբ հանդես կգա՝ տեղեկացնելով, թե Երեւան-Բաքու ինչ թռիչքի մասին է խոսքը, որի շուրջ խոսակցությունները երեկվանից չեն դադարում:

Երեկ երեկոյան տարածվել էին լուսանկարներ այն մասին, տեղի է ունեցել Երեւան-Բաքու թռիչք: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ArmLur.am_ի հետ զրույցում հայտնեց, թե քիչ անց այս առնչությամբ պաշտոնական պարզաբանում կլինի:

Ինչեւէ, մինչ պաշտոնական պարզաբանումը, արդեն տեղեկություններ են հայտնի, թե ինչ թռիչքի մասին է խոսքը: Տվյալների համաձայն, Երևան-Բաքու թռիչքը տեղի է ունեցել Հայաստանի ժամանակով երեկոյան ժամը 7-ի մոտակայքում՝ Dassault Falcon 900 EX  փոքր մարդատար ինքնաթիռով, որը պատկանում է Իտալիայի ռազմաօդային ուժերին։ 

Բանն այն է, որ Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մանլիո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կովկաս՝ հանդիպումներ ունենալու Երևանում և Բաքվում։ Երեկ էլ ՀՀ ԱԳՆ կայքում հրապարակվել էր տեղեկություն ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և իտալացի գործընկերոջ հանդիպման մասին:

Նկատենք՝ Քաղավիացիայի կոմիտեն չի մեկնաբանում թռիչքի հետ կապված ոչ մի հարց՝ հորդորելով դիմել հենց ԱԳՆ-ին:

Նյութի աղբյուր – armlur.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան