Մեր ըմբիշ Մալխաս Ամոյանը 7:0 հաշվով ջախջախեց թուրք մրցակցին

Մեր ըմբիշ Մալխաս Ամոյանը 7:0 հաշվով ջախջախեց թուրք մրցակցին

Հունահոռմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դուրս եկավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության եզրափակիչ:

72կգ քաշային Մալխաս Ամոյանը ոչ մի շանս չտվեց թուրք ըմբիշ Չենքիզ Արսլանին` հաղթելով 7:0 հաշվով: Եզրափակչում Ամոյանը կմրցի Հունգարիայից Բալինտ Կորպասիի հետ:

Կարապետ Չալյանին հաղթած Ռոման Վլասվը մտավ եզրափակիչ, ուստի Չալյանը հնարավորություն ստացավ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և շարունակելու պայքարը բրոնզե մեդալի համար: 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը ևս կշարունակի պայքարը՝ անցկացնելով սփոփիչ գոտեմարտ:

Նյութի աղբյուր – armlur.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան