Մահացել է Նիկոլ Փաշինյանի հայրը

Մահացել է Նիկոլ Փաշինյանի հայրը

Մահացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց «Նաիրի» բժշկական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանը։

Նշենք, որ Վովա Փաշինյանը  80 տարեկան էր, նա  տեւական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում։

Վովա Փաշինյանը կնոջ հետ բնակվում էր Իջևանում։ Նա ծնվել է Ջարխեչ գյուղում։ Աշխատել է Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։

Վովա Փաշինյանի ներկայիս կինը`Երջանիկ Չիբուխչյանը, Նիկոլ Փաշինյանի հարազատ մայրը չէ։ Ապագա վարչապետը 12 տարեկան է եղել, երբ մայրը մահացել է հիվանդությունից։

Վովա Փաշինյանն ամուսնացել է երկրորդ անգամ։ Առաջին ամուսնությունից ծնված երեք որդիներին, այդ թվում` Նիկոլ Փաշինյանին մեծացրել է խորթ մայրը։

Նյութի աղբյուր – news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան