«Եթե ինչ-որ մեկին էլ թվում ա, որ զադնի եմ դրել, իրավունք ունի, որովհետեւ լիքը սխալ տեղեր գազ եմ տվել». Սոս Ջանիբեկյան

«Եթե ինչ-որ մեկին էլ թվում ա, որ զադնի եմ դրել, իրավունք ունի, որովհետեւ լիքը սխալ տեղեր գազ եմ տվել». Սոս Ջանիբեկյան

«Մի խոսքով իմ պայքարը էղել ա ու կա մի շատ փոքր բանի մասին, որ լինի օրենք ու լինի ճիշտ … Թող լինի Աստվածաշնչի օրենքները, Աստվածաշնչի ճիշտը, պատվիրանները, թող լինի ժամանակակից մարդու իրավունքների օրենքը, թող լինի քաղաքացու ճիշտը, թող լինի հին գողական օրենքները ու ճիշտը, թող լինի դեմոկրատիայի կամ բռնապետության օրենքներն ու ճիշտը, թող լինի սամուռայների օրենքները ու ճիշտը, կամ թող լինի սահմանադրական ճիշտը եւ օրենքները, իմ համար կապ չունի, մենակ հանկարծ ամենաթողություն ու խուլիգանություն չլինի ու փողի ճիշտը հետ չգա…»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոս Ջանիբեկյանը:

«Հասարակությանը դեպի ճիշտ, համակարգված, փոխհարաբերությունների մեջ ինչ-որ չափով սահմաններ մտցրած, քաղաքացու վարքագիծը մշակած իրականություն ա պետք… դա դուք արեք՝ իրավական, իշխանական եւ քաղաքական աշխարհի ներկայացուցիչները, եւ շատ եմ խնդում արվեստին էլ կտաք տեղ, որ մենք էլ սիրո, մարդկային արժեհամակարգի, հոգեւոր արժեքների, հոգատարության, աշխարհայացի, մտածողության ու խղճից քաղած մոտեցումների, օրնենքների սահմանադրությունն ու ճիշտը ձեւավորենք. էսքան բան ախպեր, շա՞տ բան եմ ուզում:

Կլինի հին, նախկին, ներկա, թե ապագա, ես պայքարելու եմ սրա համար, ինձ կներեք… եւ ես միշտ պայքարելու եմ բռնության դեմ…»,-հավելել է դերասանը ու շեշտել՝ «Եթե ինչ-որ մեկին էլ թվում ա, որ զադնի եմ դրել, իրավունք ունի, որովհետեւ լիքը սխալ տեղեր գազ եմ տվել, բայց էս թվարկածներիս համար միշտ գազ եմ տալու…Սա է իմ կռիվը եւ իմ քաղաքականությունը»:

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան