«Սյունեցին ամուր կագնած է, հիմա զինվում ենք, գնանք դիրքեր». սյունեցիները բացեցին Գորիս-Կապան ճանապարհը

«Սյունեցին ամուր կագնած է, հիմա զինվում ենք, գնանք դիրքեր». սյունեցիները բացեցին Գորիս-Կապան ճանապարհը

Գորիս-Կապան ճանապարհը փակած քաղաքացիները դադարեցրին ակցիան, սակայն նշեցին, որ իրենց գործողությունները կրելու են շարունակական բնույթ:

«Մենք այսքան ժամ այստեղ կանգնելուց հետո մեր հայրենակիցների հետ միասին, էլի ոչ մի հստակ պատասխան չստացանք: Դավաճանած անձի կողմից կնքված պայմանագիրը լիարժեք իր գործողությունները կատարում է, եւ մենք քանի որ անհանգստություն ենք պատճառում մարդկանց, այսօր ժամանակավորապես կբացենք ճանապարհը:

Ակցիաները լինելու են շարունակական, ամեն օր: նա, ով 30-40 կմ առաջ դրված պոստերը մեկ գրչի հարվածով հետ բերեց, նվիրեց թուրքին, մինչեւ տվյալ անձը պատասխանատվություն չկրի, չհեռանա իր սեւ աթոռից եւ չհանձնի այդ աթոռը նրան, ով կգա եւ պատասխանատու ձեւով այս հարցերին լուծում կտա:

Մենք անհամբեր սպասում ենք այդ օրվան, որ գա մարդ, որ մեր հարցերին պատասխաններ տա:

Ժամը 5-ը ուժի մեջ է, այդ ժամին այն տարածքները, որոնք գծագրով, GPS-ով մտնում են թուրքի հողի մեջ, հանձնվելու են թուրքերին: Թե ով է երաշխավորելու սյունեցու անվտանգությունը, դեռ պարզ չի»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Մեկ ուրիշն էլ հավելեց. «Սա գոյատեւման պայքար է, քանի որ վտանգված է Սյունիքն ամբողջությամբ: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ անտերության ենք մատնված: Իշխանությունից չկա մի մարդ, որ գա, լսի սյունեցու ձայնը:

Այդ պայմանագիրը, որ ասում են եռակողմ է, դադարեցրեք ասել եռակողմ, այն դարձել է արդեն երկկողմ՝ թուրք եւ ռուս: Որովհետեւ այստեղ չկա Հայաստանի ներկայացուցիչ, որը պետք է պահի սյունեցու, հայի եւ արցախցու ինքնությունը եւ պաշտպանի իր անվտանգությունը: Մենք նահանջելու տեղ չունենք: Պինդ եղեք, սյունեցին ամուր կագնած է, հիմա զինվում ենք, գնանք դիրքեր»:

Նյութի աղբյուր – news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան