Շուշիում ռուս սպա է զոհվել. ՌԴ ՊՆ

Շուշիում ռուս սպա է զոհվել. ՌԴ ՊՆ

Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով ռուս սպա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Ականազերծման միջազգային կենտրոնի ականազերծման խմբի սպան ծանր վնասվածքներ է ստացել Շուշիի շրջանում ճանապարհային հատվածի ականազերծում իրականացնելիս»,– նշված է հաղորդագրության մեջ։

Զինծառայողին շտապ բուժօգնություն է ցուցաբերվել, բայց սպան մահացել է հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին: ՌԴ ՊՆ–ն հայտնում է, որ զինծառայողի ընտանիքին կտրամադրվի բոլոր հնարավոր և անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը։

Նյութի աղբյուր – news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան