Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը հայտարարել է, որ Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Խուդաֆերինի ջրամբարի վրա ջրաէլեկտրակայան կառուցելու հարցի շուրջ: Այս մասին հայտնում է «Մեհր» գործակալությունը:
«Խոշորագույն նախագծերից մեկը, որոնք սկսել են իրագործվել 20 տարի առաջ, Խոդաֆերինի ջրամբարի կառուցումն է Արաքս գետի սահմանին: Այս ջրամբարը կարևոր է և կարող է տարեկան մոտ 1.6 մլրդ խորանարդ մետր ջրի շրջանառություն ապահովել»,- ասել է իրանցի նախարարը՝ հավելելով, որ հողատարածքի ջրամատակարարումն ապահովելուց բացի կայանը նաև էլեկտրաէներեգիա կարտադրի:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած բանակցությունների արդյունքում Իրանն ու Ադրբեջանը համաձայնություն էին ձեռք բերել արտոնյալ առևտրի շուրջ պայմանագրի հարցում:
Նյութի աղբյուր – tert.am