«Եթե ՌԴ-ն հարձակվի Ուկրաինայի վրա, զորակոչվելու են և՛ տղամարդիկ, և՛ կանայք». Զելենսկի

«Եթե ՌԴ-ն հարձակվի Ուկրաինայի վրա, զորակոչվելու են և՛ տղամարդիկ, և՛ կանայք». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Ուկրաինայի դեմ ռուսական հարձակման» և երկրում «մեծ պատերազմ» սկսվելու դեպքում ոչ միայն բոլոր տղամարդիկ են զորակոչվելու, այլև կանայք, հայտնում է focus.ua լրատվականը:

Երկրի ղեկավարը նման հայտարարություն է արել դեկտեմբերի 25-ին Focus-ին տված հարցազրույցում ՝ պատասխանելով այն հարցին, արդյոք հնարավոր է ռուսական հարձակում տեղի ունենա Ղրիմի կողմից:

Միևնույն ժամանակ, Զելենսկին այս սցենարն անվանել է «սարսափելի իրավիճակ», որի մասին նույնիսկ ինքը չէր ցանկանա մտածել:

«Սա սարսափելի իրավիճակ է, նույնիսկ չեմ ուզում պատկերացնել: Ես դրան դեմ եմ: Հուսանք, որ դա հնարավոր չէ: Հակառակ դեպքում ՝ կլինի մեծ պատերազմ: Մենք ոչ մի տեղ չենք գնա, մենք բոլորս պայքարելու ենք, բոլորը զորակոչվելու են՝ և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Դա վատ կլինի ուկրաինական բնակչության համար: Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանը դա շատ լավ հասկանում է», – ասել է Ուկրաինայի նախագահը:

Աղբյուրը նկատել է, որ Ուկրաինայում շատ փորձագետներ ու քաղաքական գործիչներ վերջին շրջանում պարբերաբար խոսում են «Ռուսաստանի կողմից սպասվող հարձակման» մասին: Քննարկվում են տարբեր սցենարներ, որոնցից ամենատարածվածը Ղրիմից հնարավոր ներխուժումն է:

Այս կանխատեսումներն առանձնահատուկ պարբերականություն են ստացել այս ամռանը, երբ մի շարք ուկրաինացի գեներալներ հանդես էին եկան այն փաստի օգտին, որ Ռուսաստանի հետ պատերազմը կարող էր սկսվել անցնող աշնանը:

«Ռուսական ներխուժման» հիմնական նպատակների շարքում առավել հաճախ նշվում է Խերսոնում ջրամբարտակի զավթումը՝ Հյուսիսային Ղրիմի ջրանցքով Դնեպրից Ղրիմ ջրի մատակարարումը վերսկսելու նպատակով:

Քանի որ սրանցից ոչ մեկը տեղի չի ունեցել, Կիևում այժմ «սարսափում» են նոր մտքից այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է Ղրիմում միջուկային զենք տեղակայել:

Այս մասին մեկ շաբաթ առաջ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը:

Նյութի աղբյուր – tert.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան