«Ինչ վերաբերում է Ամանորի գիշերը շամպայն «տրաքացնելու»-ն ու տաշի-տուշի-ով կերուխում անելուն, ինձ թվում է՝ աշխարհում ոչ մի հայ թույլ չի տա իրեն նման բան»․ Արմինկան՝ տոնածառ դնելու, Ամանորը նշելու մասին

«Ինչ վերաբերում է Ամանորի գիշերը շամպայն «տրաքացնելու»-ն ու տաշի-տուշի-ով կերուխում անելուն, ինձ թվում է՝ աշխարհում ոչ մի հայ թույլ չի տա իրեն նման բան»․ Արմինկան՝ տոնածառ դնելու, Ամանորը նշելու մասին

Երգչուհի Արմինկան նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով այս տարի տոնածառ դնելուն եւ Ամանորը նշելուն։

Վերջին օրերին հաճախ հանդիպում եմ հակասական կարծիքների՝տանը տոնածառ դնելու կամ Ամանորը նշելու վերաբերյալ:

Տոնածառ ունենալ տներում, որտեղ կա երեխա, իմ համեստ կարծիքով, պետք է, քանի որ երեխաներին զրկել տարվա ամենասպասված ուրախությունից, իմաստ չեմ տեսնում:

…Իմ երեխան տեղյակ է պատերազմից, բայց ոչ դրա վերջաբանից: Գիտի, որ ավարտվել է մեր պարտությամբ՝ առանց մանրամասների…

3 ամիս դեմքիս չի տեսել ժպիտ, իսկ երբ ինձ բռնեցնում է որևէ սենյակի անկյունում հեռախոսը ձեռքիս կուչ եկած, ետևից գրկում է ու ասում. մամ, էլի լաց ե՞ս լինում…

Գիտեմ, շատ ընտանիքներում է պատկերը նույնը: Իսկ ոչ մի երեխա պարտավոր չէ տառապել մեծի հետ հավասար:

Ինչ վերաբերում է Ամանորի գիշերը շամպայն «տրաքացնելու»-ն ու տաշի-տուշի-ով կերուխում անելուն, ինձ թվում է՝աշխարհում ոչ մի հայ թույլ չի տա իրեն նման բան:

Թեև, կյանքն ապացուցում է, որ ՀԱՅ ասվածն էլ այլևս հարաբերական է»։

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան