«Ինչի միջով ասես անցանք, բայց Ռիչարդը որոշեց և ծնվեց հենց 2020-ին». Գոռ Հակոբյան

«Ինչի միջով ասես անցանք, բայց Ռիչարդը որոշեց և ծնվեց հենց 2020-ին». Գոռ Հակոբյան

Թեև նախորդ տարին բավականին բարդ էր, այն նշանավորվել է նաև դրական իրադարձություններով: Դերասան Գոռ Հակոբյանի ընտանիքում սեպտեմբերի 24-ին ևս մի տղա ծնվեց՝ Ռիչարդը: Նրա՝ հիվանդանոցից դուրս գրվելու օրը սկսվեց Արցախյան պատերազմը: Գոռի ընտանիքում երրորդ անգամ հայր դառնալու երջանկությանը խառնվեց պատերազմական անհանգստությունն ու բարդ շրջանը:

Tert.am Life-ի հետ զրույցում Գոռը պատմել է երրորդ որդու ծննդի և այս ծանր շրջանի մասին:

«Անցած տարի ինչի միջով ասես անցանք՝ համավարակ, պատերազմ, բայց, չնայած բոլոր բարդություններին, Ռիչարդը որոշեց և ծնվեց հենց 2020-ին: Ես շատ ուրախ եմ դրա համար: Իսկապես, ճիշտ են ասում, որ  30-ից հետո հայր դառնալու զգացողությունն ուրիշ է լինում: Ի դեպ, ինքը մեր տան միակ երևանցին է՝ Երևանում է ծնվել, այստեղի գրանցում ունի: Ես, Հրուշը, մեր երկու տղաները Գյումրիում ենք ծնվել: Իր համար մենք «ռայոնից» ենք»,- ժպիտով ասաց հայրիկը:

Գոռը նկատեց, որ պատերազմական շրջանում բարդ էր բոլորի համար: Իրենց տանն ամենաէմոցիոնալը կինն էր, որին փորձել է հնարավորինս հեռու պահել տեղեկատվական հոսքից:

«Հրուշը ուշադիր հետևում էր լրահոսին, երբեմն, չկարողանալով տարանջատել պաշտոնականը: Իրականում, հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ բոլորիս համար է բարդ տարանջատել ճիշտ ինֆորմացիան ստից: Իհարկե, իրավիճակից անմասն մնալ չէր հաջողվում, տղաներս էլ զերծ չէին մնում պատերազմական տրամադրությունից:

Այնուամենայնիվ, երբ բոլորով միասին ենք, փորձում ենք երեխաներով զբաղվել, նրանց հետ պահել սթրեսից, երեխան շատ էր օգնում ցրվել: Երբ երեխաներ հետ էինք, անջատում էինք հեռախոսները: Այն ամենը, ինչ ընտանիքին է վերաբերում, ակամայից ցրում է բոլոր տեսակի վատ մտքերից»,- ասաց նա:

Գոռի խոսքով՝  ինքն ու կինը փոքր-ինչ հետ էին վարժվել նորածին երեխայի խնամքից, բայց արագ ադապտացան նոր իրավիճակին: Նրա խոսքով՝ ավագ որդին՝ 8-ամյա Վարդանը, շատ է օգնում Հրանուշին: 6-ամյա Ֆելիքսը ևս փորձում է օգնել:

«Իրենք արդեն մեծ են, զգույշ են, չեն վնասում,- ասաց Գոռն ու ուրախությամբ նկատեց, որ ավագ որդիները տան կրտսերին խանդով չեն վերաբերում: -2 տղաս Ռիչին շատ լավ են վերաբերում, խանդ չկա, մենք էլ համաչափ ենք վերաբրում երեխաներին: Ամեն բան անում ենք, որպեսզի Վարդանն ու Ֆելիքսն ուշադրության պակաս չզգան»:

Դերասանը նկատեց, որ Ռիչարդը շատ կապված է մայրիկի հետ: «Հրուշի «բրոշկեն» ա»,- ծիծաղելով ասաց նա , ապա հավելեց, որ տղան արդեն ճանաչում է ընտանիքի անդամներին, ծիծաղում, արձագանքում իր հետ շփումներին:

Նյութի աղբյուր – tert.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան