«Բայդենը ծագումով քուրդ է. նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել». թուրք նախկին պատգամավորը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ

«Բայդենը ծագումով քուրդ է. նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել». թուրք նախկին պատգամավորը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից  նախկին պատգամավոր Օրհան Միրօղլուն, որը նաև կուսակցության Կենտրոնական որոշումների գործադիր խորհրդի անդամ է, առաջ է քաշել այն տարօրինակ տեսությունը, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն իրականում քուրդ է, հայտնում է ahvalnews.com թերթը:

Միրօղլուն իր թվիթերյան էջում գրել է. «Քուրդ մի ընկեր, որի հետ վերջերս խոսեցի, ասաց, որ չնայած դժվար է հավատալ, որ դա լուրջ է, սակայն դժվար չէ կռահել, թե որն է նպատակը:

Ինչ-որ մեկն ասել է, որ Բայդենի իսկական անունը Չիմոյե Բահաթթին Աղա է: Նա սերում է քրդական ընտանիքից, որը Երևանից ԱՄՆ է գաղթել և ծագումով Բիրուկի ցեղից է»:

Աղբյուրը նկատում է, որ հայտնի մարդականց էթնիկ ծագման մասին անհավատալի պնդումները տարիներ շարունակ տարածված են եղել Թուրքիայում: Այդպիսի քննարկում է ծավալվել նաև Շեքսպիրի շուրջ, որի անվան ծագումնաբանությունը Թուրքիայում բացատրվում էր որպես Շեյխ Պիր:

Հիշեցնենք, որ Բայդենը երկար ժամանակ հարաբերություններ է ունեցել քրդական խմբերի հետ: 2003 թվականին նա դիմել է Իրբիլի քրդական խորհրդարանին ՝ ասելով, որ «սարերը ձեր միակ ընկերները չեն»: Չորեքշաբթի օրը Իրաքյան Քուրդստանի քուրդ պատգամավորները շնորհավորել էին Բայդենին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ:

Նյութի աղբյուր – tert.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան