Բիլ Գեյթսը զգուշացնում է COVID-ից «10 անգամ ավելի վատ» համավարակի մասին

Բիլ Գեյթսը զգուշացնում է COVID-ից «10 անգամ ավելի վատ» համավարակի մասին

Մարդկությունը դեռ պատրաստ չէ հնարավոր հաջորդ համավարակին, համոզված է մուլտիմիլիոնատեր Բիլ Գեյթսը:

Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում նա նշել է, որ կորոնավիրուսի ներկայիս համավարակն ահավոր է: Այնուամենայնիվ, հաջորդը «կարող է տասն անգամ ավելի վատը լինել»: Միևնույն ժամանակ, Գեյթսը հույս է հայտնել, որ երկու տարի անց իրավիճակն այլ տեսք կունենա:

Նրա խոսքով, շատ բան կարելի է անել, օրինակ՝ պատվաստանյութեր, թեստեր, դեղամիջոցներ, մոնիտորինգ: COVID-19-ը, ինչպես նշել է միլիարդատերը, դարձել է մարդկանց առօրյա կյանքի մի մասը, ինչպես երկրաշարժերը, տորնադոները կամ կլիմայի փոփոխությունները:

Կառավարությունը պետք է քաղաքացիներին պաշտպանի այդ դժբախտություններից:

Մասնավորապես, ախտորոշման լավագույն հնարավորությունները թույլ կտային ավելի արագ բացահայտել վարակվածներին, ինչպես նաև կօգնեին զգալիորեն կրճատել զոհերի թիվը, հատկապես Միացյալ Նահանգներում:

Նյութի աղբյուր – 1in.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան