Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո և պատրաստվում է տեղափոխվել ԱՄՆ. Mediaport

Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո և պատրաստվում է տեղափոխվել ԱՄՆ. Mediaport

Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո. նա պատրաստվում է տեղափոխվել ԱՄՆ՝ մշտական բնակության: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան այլիքը:Ալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հանդես է գալու ԱՄՆ դրոշի ներքո:

«Mediaport-ի տեղեկություններով՝ պատճառը Նիկոլ Փաշինյանի չկատարած հերթակա խոստումն է:

«Վարչապետ դառնալու առաջին ամիսներին Փաշինյանը հանդիպել է Արոնյանին եւ խոստացել, որ կլուծի գերհզոր համակարգչի ձեռքբերման եւ անձնական մարզչի ֆինանասավորման հարցը, որպեսզի Լեւոնը կարողանա լիարժեք պատրաստվել աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարին, բայց ինչպես սպասելի է, նա իր խոստումը չի կատարել», – գրում է ալիքը :

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի՝ Հայաստանի դրոշի ներքո հանդես չգալու պատճառի մասին Armsport-ը փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանից։

«Անկեղծ ասած, ես ծանոթ չեմ նման հրապարակման։ Ձեզնից եմ առաջին անգամ լսում»,-ասաց Գևորգյանը։

Armsport-ի հարցին, թե արդյոք եղել է Նիկոլ Փաշինյանի ու Լևոն Արոնյանի միջև հանդիպում, որի ընթացքում Փաշինյանը խոստում է տվել հայ գրոսմայստերին լուծելու գերհզոր համակարգչի ձեռքբերման և անձնական մարզչի ֆինանասավորման հարցը, որպեսզի Լևոնը կարողանա լիարժեք պատրաստվել աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարին, վարչապետի խոսնակն ասաց․

«Թու՛յլ տվեք, ամեն դեպքում ծանոթանալ, թե ինչ է տեղի ունեցել, հետո արձագանքել, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-եզրափակեց Գևորգյանը։

Քիչ անց դարձյալ փորձեցինք կապ հաստատել Մանե Գևորգյանի հետ։

«Ճիշտն ասած, ես նայեցի Արոնյանի էջում ու որևէ հրապարակում չտեսա»,-ասաց Գևորգյանը։

Մեր դիտարկմանը, թե հրապարակումը ոչ թե Արոնյանի էջում էր, այլ Mediaport տելեգրամ-ալիքում, վարչապետի խոսնակն ասաց․

«Ճիշտն ասած, ես ընդհանրապես որևէ մեկնաբանություն չեմ տալիս Mediaport տելեգրամ-ալիքի հայտարարություններին»։

Նյութի աղբյուր – socialmedia.am , blognews.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան