Ճապոնիայում երկրաշարժից տուժածների թիվը շարունակում է աճել

Ճապոնիայում երկրաշարժից տուժածների թիվը շարունակում է աճել

Ճապոնիայում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից տուժած մարդկանց թիվը հասել է 144-ի: Այս մասին հայտնում է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:

Հայտնի է, որ երկրաշարժի հետևանքով վնասվածքներ ստացածների մեծ մասը Միյագի և Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի բնակիչներն են, որտեղ ստորերկրյա ցնցումներն առավել ուժեղ են զգացվել:

Ազգային օդերևութաբանական վարչությունը ճապոնացիներին զգուշացրել է նաև, որ շաբաթվա ընթացքում կարող են տեղի ունենալ հետցնցումներ:

Ճապոնիայում 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է փետրվարի 13-ին, էպիկենտրոնը գտնվել է երկրի հյուսիս-արևելքում՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջանում:

Սեյսմոլոգների կարծիքով՝ դա եղել է 2011 թվականին տեղի ունեցած 9.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետցնցումը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը կրկնապատկվել է:

Նյութի աղբյուր –1in.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան