ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ ըմբիշը հաղթեց 10-0 հաշվով և նվաճեց օլիմպիական ուղեգիր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ ըմբիշը հաղթեց 10-0 հաշվով և նվաճեց օլիմպիական ուղեգիր

Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը (57 կգ) նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչում 2019թ. Եվրոպայի չեմպիոնը 10։0 հաշվով հաղթեց ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին՝ դուրս գալով եզրափակիչ եւ ապահովելով ուղեգիրը։

21-ամյա ըմբիշը կպայքարի ոսկե մեդալի համար: Արսեն Հարությունյանը մեծ ակտիվությամբ սկսեց գոտեմարտը: Առաջին մրցափուլում Անդրեյ Յացենկոյի երկու նկատողություն ստացավ գորգի մրցավարից, ինչի շնորհիվ Արսեն Հարությունյանը վաստակեց մեկ միավոր:

Մրցակիցները գնացին հանգստի Արսեն Հարությունյանի առավելությամբ (1:0): Երկրորդ մրցափուլի մեկնարկում Հարությունյանը երկու միավորանոց գցում կատարեց եւ հաշիվը դարձրեց 3:0: Քիչ անց հայ ըմբիշը եւս երկու, ապա 4 միավորանոց հնարքներով հաշիվը դարձրեց 9:0: Գոտեմարտի ավարտից 14 վայրկյան առաջ մեկ միավոր ավելացնելով Հարությունյանը 10:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնեց՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր

Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 10։2 հաշվով հաղթեց բելառուս Ուլադզիսլաու Անդրեյեուին, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ գտնվեց վրացի Բեկա Բուջիաշվիլիից՝ 10։5

Նյութի աղբյուր – armlur.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան