5 փաստ օրգանիզմի վրա բարձրակրունկների ազդեցության մասին

5 փաստ օրգանիզմի վրա բարձրակրունկների ազդեցության մասին

Հայտնի է, որ բարձրակրունկներով քայլելիս տեղի է ունենում ծանրության կենտրոնի տեղափոխում, ինչն իր հերթին հանգեցնում է ողնաշարի կորության, սակայն դա բնավ միակ խնդիրը չէ, որը կարող է ծագել այդպիսի կոշիկների պատճառով:

«Կոճ» (hallux valgus)

Լայնակի հարթաթաթության պատճառով կոճը ոտնաթաթի ներքին մակերեսից երբեմն սկսում է դեպի դուրս ուղղվել: Այդ խնդիրն ուղեկցվում է ցավով եւ խորանում տարիքի հետ: Այդ դեպքում կարող է օգնել միայն ժամանակին արված վիրահատությունը: Հակառակ դեպքում կա զգայունության խախտման կամ հյուսվածքների բորբոքման, վարակների հավանականություն:

Ծնկան մկանների լարվածություն

Ազդրի եւ սրունքի գերծանրաբեռնումը մեծացնում է ծնկոսկրի վրա ծանրաբեռնվածությունը: Ի հայտ է գալիս ծանրություն ոտքերում, երակային արտահոսքն է խախտվում, ինչը հանգեցնում է ստորին վերջույթների երակների վարիկոզի:

Գոտկատեղի մկանների գերլարում

Ողնաշարն ամբողջ օրգանիզմի հիմքն է: Դրա ցանկացած պաթոլոգիական փոփոխություններն աղետալի ազդեցություն են թողնում առանձին օրգանների գործառնության վրա: Հիմնականում տուժում են օրգաններն այն գոտիներում, որտեղ տեղայնացվում է կորությունը: Հնարավոր է ողերի բորբոքում, դրանց քայքայում, ճողվածքների առաջացում, օստեոխոնդրոզ, դեֆորմացնող արթրոզ աշխատունակության հետագա կորստով:

Կրծքավանդակի մկանների գերլարում

Ոսնաշարը, որը պահվում է մկանային համակարգի շնորհիվ ֆիզիոլոգիապես ճիշտ դիրքում, կորանում է, քանի որ քարացած մկանները «մի կողմ են քաշում այն»: Զարգանում է կիֆոզ, լորդոզ, սկոլիոզ: Այդ կորություններն ազդում են արտաքին տեսքի վրա, ստեղծում են ներքին օրգանների համար խնդիրներ: Խախտվում է թոքերի եւ սրտի աշխատանքը, քանի որ կորության հաշվին կորանում է կրծքավանդակի ձեւը: Գոտկատեղի հատվածում կորությունը հանգեցնում է աղիների աշխատանքում, միզուղիների համակարգում խնդիրների:

Նյարդի սեղմում

Սրածայր բարձրակրունկ կոշիկներ կրելը կարող է հանգեցնել նյարդի սեղմման, որն անցնում է մետատարսային ոսկորների միջով, ինչը կարող է նպաստել այսպես կոչված Մորթոնի նյարդաբանության առաջացմանը (բարորակ ուռուցք):

Համարվում է, որ բարձրակրունկներ կրելը վատ ազդեցություն է թողնում ոտքերի վիճակի վրա, դեռ ավելին, վատթարանում է կանանց օրգանիզմում արյան շրջանառության համակարգը: Մասնագետների խոսքով՝ կարելի է կրունկներ կրել, սակայն ոչ ավելի հաճախ, քան շաբաթական 2-3 անգամ:

Նյութի աղբյուր – mednews.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան