«Միլիոնավոր մարդիկ ոչնչացվել են միայն այն պատճառով, որ հայ են»․ Գարիկ Մարտիրոսյանը՝ 1915թ․-ի Հայոց ցեղասպանության մասին

«Միլիոնավոր մարդիկ ոչնչացվել են միայն այն պատճառով, որ հայ են»․ Գարիկ Մարտիրոսյանը՝ 1915թ․-ի Հայոց ցեղասպանության մասին

Այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է։ Արդեն 106 տարի է անցել հայ ժողովրդի դեմ գործված հրեշավոր ոճիրից։ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝  հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։

Շոումեն Գարիկ Մարտիրոսյանը հրապարակել է անմոռուկի լուսանկարը, որին կից գրել է․

«Անմոռուկը խորհրդանշում է այն, ինչ մենք հիշում ենք եւ երբեք չենք մոռանա․․․ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է: Միլիոնավոր մարդիկ ոչնչացվել են միայն այն պատճառով, որ նրանք հայ են։ Նրանք, ովքեր փրկվել են, ինչպես նաեւ նրանց սերունդները, այդ ժամանակվանից ի վեր ցրված են աշխարհով մեկ եւ ապրում են Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Ուկրաինայում, Արգենտինայում եւ այլ երկրներում, որոնք ընդունել են հայերին եւ նրանց համար դարձել երկրորդ տուն: Եվ որտեղ էլ մենք ապրենք, մենք երբեք չենք մոռանա։ Անցել է 106 տարի, բայց մենք հիշում ենք․․․»։

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան