Անճանաչելի․ Եվա Ռիվասի լուսանկարը

Անճանաչելի․ Եվա Ռիվասի լուսանկարը

Երգչուհի Եվա Ռիվասը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է ոճափոխությունը։

Երգչուհին, որն ավելի վաղ ներկայացել էր կարճ ու բաց գույնի մազերով, այժմ սեւ ու երկար մազերով է։ Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին կրում է սեւ բլուզ, ջինսե բաճկոն։ Նրա վարսերն արձակված են, վառ ու ընդգծված շպարով է

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ էր կրում, գլխաշոր։ Նա արձակել էր մազերն ու բանական շպար նախընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհին հետեւորդներին լավ օր էր մաղթել։Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր են գրել՝ նշելով, որ երգչուհուն մազափունջը շատ է սազում։ «Դուք այնքան գեղեցիկ եք», «հիասքանչ ես»,- մեկնաբանել էին նրանք։

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան