Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ հետ քաշվեն. Էմանուել Մակրոն

Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ հետ քաշվեն. Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերենով գրառում է  կատարել իր ֆեյսբուքյան էջում:
Մասնավորապես նա գրել է.


«Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»:


Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: 

Նյութի աղբյուր – news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան