Քրիստինա Եղոյանը նշում է 28-ամյակը

Քրիստինա Եղոյանը նշում է 28-ամյակը

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանն դարձավ 28 տարեկան։ Երեկ կեսգիշերին նա լուսանկար էր հրապարակել, որում երևում էր իր նվերի տուփը և արջուկը։

Երեկ երեկոյան երգչուհին ևս մեկ լուսանկար է հրապարակել տարեդարձը նշելու վայրից և գրել. «Շնորհակալ եմ բոլորիդ բարեմաղթանքների ու ջերմ խոսքերի համար։ Սիրում եմ բոլորիդ շատ»։

Քրիստինան սիրում է տոնել իր տարեդարձը. նախորդ տարի նա խնջույք էր կազմակերպել` չնայած համավարակով պայմամավորված սահմանափակումներին։

Կարծես թե, երգչուհին անտարբեր չէ փափուկ խաղալիքների հանդեպ, նախորդ տարի սիրելին` Սիմոնը, նրան գրեթե իր հասակի արջուկ էր նվիրել։

Դերասանուհին առաջին անգամ է տարեդարձը տոնում ամուսնացած կարգավիճակով, նրա հարսանիքն այս տարվա մարտին էր։

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան