«Քիթս վիրահատելու ցանկություն ունեմ». Սոֆի Դևոյանը՝ պլաստիկ վիրահատության դիմելու և ամուսնանալու մասին

«Քիթս վիրահատելու ցանկություն ունեմ». Սոֆի Դևոյանը՝ պլաստիկ վիրահատության դիմելու և ամուսնանալու մասին

Օրեր առաջ պարուհի Սոֆի Դևոյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում լուսանկար էր տեղադրել իր օրվա գրաֆիկի մասին, որտեղ նշված էր նաև կոնսուլտացիա ռինոպլաստիկայի (քթի պլաստիկ վիրահատության) համար:

Երեկ Սոֆին իր էջում հարցուպատասխան է կազմակերպել, որի ընթացքում պատասխանել է  հարցերին՝ պատրաստվո՞ւմ է վիրահատել քիթը: Պարուհին նշել է, որ դա իրեն ամենաշատ տրվող հարցն է:

«Քիթս վիրահատելու ցանկություն ունեմ: Դեռ հստակ չեմ կողմնորոշվել, թե որ բժշկի մոտ, մի քանի տարբերակ ունեմ»,- գրել է նա:

Հետևորդներին հետաքրքրել է նաև, թե ինչո՞ւ է Սոֆին ուզում պլաստիկ վիրահատության դիմել, նշել են, որ նրա քիթը փոքր է ու գեղեցիկ: Պարուհին ի պատասխան գրել է.

«Ոսկրային խնդիր ունեմ, ուզում եմ մի փոքր ուղղել: Դեռ հստակ չեմ որոշել, ցանկությունս տատանվում է, չգիտեմ՝ արժե՞, թե՞ ոչ»:

Բացի քթի վիրահատության հետ կապված հարցերը, հետևորդները Սոֆիից հարցրել են անձնական կյանքում հնարավոր փոփոխության մասին։ «Սպասեք, նենց խառն ենք, լիքը գործ կա անելու: Կամուսնանամ էլի»,- գրել է նա:

Նյութի աղբյուր – tert.am/life/am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան