Ինչո՞ւ է Շաքիի ջրվեժից սեւ ջուր հոսում

Ինչո՞ւ է Շաքիի ջրվեժից սեւ ջուր հոսում

Այսօր տարօրինակ երեւույթ է դիտարկվել Սյունիքի մարզում. Շաքիի ջրվեժից սեւ ջուր է հոսել: Ֆեյսբուքյան օգտատերերը տեսանյութ են  տարածել, որին արձագանքել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս  Պետրոսյանը եւ այս երեւույթը մեկնաբանել նրանով, որ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում:

«Շաքիի ջրվեժի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա, ջրի գույնի փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով:

Տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում: Դրա հետ կապված ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

NEWS.am-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանն ասաց, որ ինքն առաջին անգամ է նման երեւույթի հանդիպում եւ այնքան  էլ չի վստահում նախարարի պարզաբանմանը:

«Ինձ նման պարաբանումը չի բավարարում, հնարավոր է, որ նախարարի նշված պատճառով լինի այս երեւույթը, սակայն  պետք է ջրի փորձաքննություն անել, որպեսզի այլ պատճառները բացառելի լինեն»,-ասաց նա:

Նյութի աղբյուր – news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան