«Նա իտալացի է». Մադոննան՝ սիրելիի ազգության և իրենց առաջին հանդիպման մասին

«Նա իտալացի է». Մադոննան՝ սիրելիի ազգության և իրենց առաջին հանդիպման մասին

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանն այս օրերին իր հանգիստն է վայելում սիրելիի հետ Կիպրոսում:

Ինստագրամի իր էջում նա հարցուպատասխան է կազմակերպել, որի ժամանակ հետևորդները նախ հետաքրքրվել են, թե Մադոննան ու սիրելին որքա՞ն ժամանակ է, ինչ ճանաչում են իրար: Ոճաբանը պատասխանել է՝ «Մեկ տարի»:

Մադոննայից նաև հարցրել են՝ սիրելին հա՞յ է, և որտե՞ղ են նրանք ծանոթացել: «Նա իտալացի է: Հանդիպել ենք Երևանում հայերն 90-ականներին երեկույթին»,- պատասխանել է նա:

Ոճաբանից նաև հետաքրքրվել են, թե իր և նախկին ամուսնու՝ դերասան Սոս Ջանիբեկյանի դուստրը՝ Անաիսը, մայրիկի հե՞տ է: «Ոչ, նա իր հայրիկի մոտ է»,- ի պատասխան գրել է նա: 

Նշենք, որ Մադոննայի ու Սոսի բաժանության մասին հայտնի դարձավ 2019-ի օգոստոսին, սակայն զույգն ավելի վաղ էր բաժանվել։ 

Նյութի աղբյուր – tert.am/life/am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան