ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական կողմը հետ է վերցրել կորցրած դիրքը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական կողմը հետ է վերցրել կորցրած դիրքը

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հրադադարի պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է: Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել: Սա ինքնին ենթադրում է, որ ադրբեջանական նախահարձակ գործողությունների արդյունքում հայկական կողմի կորցրած դիրքը հետ ենք վերցրել:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում էր ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել  սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Այս գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ՝ մեկ լեյտենանտ եւ երկու շարքային, ինչպես նաեւ երեք  վիրավոր:

Այս պահին Վարդենիսում է գտնվում նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը. նա եւս մեզ փոխանցեց, որ շփման գծի փոփոխություն այս պահին առկա չէ եւ դիրքը հետ ենք վերցրել:

Հավելենք, որ ռուսական կողմի միջնորդությամբ ժամը 10-ից սահմանին հրադադար է:

Նյութի աղբյուր – armlur.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան