Մարիամ Մելիքյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով եւ հայտնել, որ ցանկանում է 4 երեխա ունենալ

Մարիամ Մելիքյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով եւ հայտնել, որ ցանկանում է 4 երեխա ունենալ

Տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու եւ կրտսեր դստեր հետ։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելիէ  միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, պատասխանել է հետեւորդների հարցերին։ Մարիամից հետաքրքրվել են, թե քանի երեխա է ցանկանում ունենալ, ինչին ի պատասխան նա գրել է․ «Չորս»։

Նշենք, որ ամուսնությունից հետո դերասանուհին բնակվումէ  Թուրքիայում։ Նա ամուսնու հետ դաստիարակում է երկու դուստրերին, փոքրը լույս աշխարհ է եկել անցած տարվա վերջին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր սպիտակ շապիկ, ջինսե տաբատ։ Նա արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նուրբ շպարով էր։ Նա մեղմ գրկել էր ամիսներ առաջ լույս աշխարհ եկած դստերը։ Հրապարակմանը կից դերասանուհին հետեւորդներից հետաքրքրվել էր, թե ովքեր են մայրիկներ։

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան