Երգչուհի Անահիտ Սիմոնյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է Հայկոյի լուսանկարն ու գրել․ «20 օր առանց քեզ»։ Մեկնաբանությունների դաշտում հաղորդավարուհի Նազենի Հոովհաննիսյանը գրել է․ «Անուլ, պնդացիր»։
Հայկոն մահացել է սեպտեմբերի 29–ին։ Դրանից օրեր առաջ նրան տեղափոխել էին հիվանդանոց ծայրահեղ ծանր ախտորոշմամբ։ Երգիչը վարակվել էր քովիդով։
Հայկոն և Անահիտ Սիմոնյանն իրենց բաժանության մասին հայտնեցին 2020 թվականին, սակայն երգչուհին միշտ նշել է որ իրենք շատ լավ ընկերներ են մնացել։ Հայկոյի՝ հիվանդանոցում հայտնվելու շրջանում Անահիտը հիվանդանոցում էր։
Օրեր առաջ համացանցում լուսանկարներ տարածվեցին, որ Անահիտը որդու՝ Արմանի հետ Դուբայում է։

Նյութի աղբյուր – tert.am/life