Արտակարգ դեպք Արմավիրի մարզի պալիգոնում. 19-ամյա զինվորը տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ դեպք Արմավիրի մարզի պալիգոնում. 19-ամյա զինվորը տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել  երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այս պահին վիրավորին հետազորտում են և հնարավոր է՝ նրան տեղափոխեն Երևան՝ ժողովրդին հայտնի Մուրացանի հոսպիտալ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  նա անզգուշաբար վիրավորում է ստացել Արմավիրի մարզի պալիգոններում և նա ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում: Նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է:  Ըստ նախնական տեղեկությունների՝  նա վիրավորումը ստացել է պայթյունի հետևանքով:   Այս պահին հիվանդանոցում բժիշկները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները:

Նյութի աղբյուր – shamshyan.com

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան