Պուտինը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Պուտինը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ Կոլեգիայի իր ելույթում անդրադարձել է նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի ձեռնարկած հարձակմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ նախագահը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ դադարեցվեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, սակայն վերջին իրադարձությունները հայ-ադրբեջանական սահմանին «ցույց տվեցին, որ իրավիճակը տարածաշրջանում դեռևս մինչև վերջ չի հանդարտվել»:

«Կայունության ապահովման համար ծայրահեղ պահանջված են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ջանքերը, որպես կրակի դադարեցման ռեժիմի ու խաղաղ բնակչության անվտանգության ապահովման երաշխավորի:

Անկասկած, աճում է նաև ռուսական դիվանագիտության դերը Ադրբեջանի ու Հայաստանի միջև վիճելի հարցերի կարգավորման ջանքերը շարունակելու առումով»,- ասել է ՌԴ նախագահը:

Նյութի աղբյուր – armlur.am

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան