«Սկսել եմ վախենալ տարիքից»․ Եվա Բաղդասարյանը՝ տարեդարձի խնջույքի, անձնական կյանքում հետ մնալու և երազանքի մասին

«Սկսել եմ վախենալ տարիքից»․ Եվա Բաղդասարյանը՝ տարեդարձի խնջույքի, անձնական կյանքում հետ մնալու և երազանքի մասին

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը տոնում է ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ նոր ֆոտոշարք է ներկայացրել, որը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել, որ այս տարի որոշել է խնջույքով տոնել իր օրը։

«Մեծ խնջույք եմ անելու։ Նախորդ տարի չէի կարող տոնել ծնունդս, այնքան ծանր շրջան էր ամբողջ երկրում։ Այս տարի համեմատաբար ավելի ճոխ եմ նշելու»,– ասաց Եվան ու հավելեց, որ աղջկական ծնունդ է անում, ոչ մի տղայի չի հրավիրել։ Հայտնի ընկերներից նրա տարեդարձին կլինի դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանը, որի հետ մտերմացել են «Օջախի երգը» հեռուստանովելի շրջանակում։

Չնայած դերասանուհին դեռ 27 տարեկան է՝ սկսել է վախենալ մեծանալուց․ «Ամեն տարի մտածում ես, որ մեծանում ես։ Հիմա նույնիսկ չեմ ուզում թիվ դնել տորթի վրա։ Արտաքինի հետ կապված վախեր ունեմ․ մտածում եմ՝ կգա ժամանակ,  կնայեմ նախկին նկարներս ու կզգամ, որ մեծացել եմ։ Հիմա նայում եմ հին նկարներիս ու հասկանում եմ, որ գնալով ավելի եմ լավանում, բայց կգա ժամանակ, երբ կսկսվի հակառակ ընթացքը։ Ես չեմ ուզում հրաժարվել իմ թռի–վռի կյանքից»։

Եվան նշեց, որ այս տարիքի համեմատ գոհ է այն ամենից, ինչ հասցրել է կարիերայում, իսկ անձնական կյանքում, կարծես, հետ է մնում։

«Աշխատանքում ամեն բան հասցրել եմ, անդադար եղել եմ իմ մասնագիտության մեջ։ Սակայն իմ հասակակից ընկերուհիները, դասընկերուհիներն արդեն ամուսնացած են, ընտանիք, երեխա ունեն։ Մտածում եմ՝ ինչքա՞ն կարելի է աշխատանքով տարվել, պետք է անձնական կյանքի մասին էլ մտածել, այդքան չխորանալ աշխատանքի մեջ։ Ուզում եմ ունենալ կյանքի ընկեր, սակայն դեռ չեմ գտել իմ երկրորդ կեսին։ Միաժամանակ, հասկանում եմ, որ կհասցնեմ»,– ասաց Եվան։

Դերասանուհին նկատեց, որ ժամանակի հետ ավելի բծախնդիր է դառնում, նոր պահանջներ են գալիս։ «Ես հիմա չէի անի այն, ինչ 5 տարի առաջ։ Հիմա ամեն մանրուքի ուշադիր եմ։ Անձնական կյանքում հիասթափություններ այլևս չեմ ապրում։ Առաջ կարող էի կոտրվել, հիմա հասկանում եմ, որ շատ նորմալ է, եթե ինչ–որ բան չի ստացվում։ Դա էլ մարդու համար է։ Պարտադիր չէ 2 հոգի հանդիպեն ու իրենց կյանքը կապեն իրար հետ։ Ես չեմ ուզում ընտանիք ունենալ զուտ նրա համար, որ ասեմ՝ կողակից ունեմ, երեխա ունեմ, բայց անհաշտ ընտանիքում ապրեմ։ Եթե հարաբերությունները հարթ չեն, անընդհատ կռիվներ են լինում, պետք է վերջ տալ։ Եթե դու քեզ կարող ես ապահովել, ամեն բան ունես, բայց չես գտել քո կեսին, ավելի լավ է մենակ լինես»,– ասաց Եվան։

Դերասանուհու խոսքով՝ չնայած ընտանիք ունենալու մեծ ցանկությանը՝ տորթի մոմերը փչելիս անձնական կյանքի հետ կապված երազանք չի մտապահելու։

«Իմ ցանկությունն է, որ ես ու ծնողներս առողջ լինենք։ Ես շատ գոհ եմ իմ ներկայից։ Եթե կարող է ավելի լավ լինել, միայն ուրախ կլինեմ։ Եթե ոչ, ուզում եմ մնա, ինչպես կա»– եզրափակեց Եվան։

Նյութի աղբյուր – tert.am/life

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան