ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տույի գրծով իրավապահները փնտրում են մեկ անձի. ինչ են նկատել տեսագրության մեջ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տույի գրծով իրավապահները փնտրում են մեկ անձի. ինչ են նկատել տեսագրության մեջ

«Քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի՝ Արթուր Ղազարյանի և ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանի սպանության գործով իրավապահները փնտրում են մեկ անձի: ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ իրավապահները, ուսումնասիրելով տեսախցիկը, նկատել են, որ մի տղամարդ դրսում կրակոցներ է արձակում ու ներկայումս իրավապահները նրա ինքնությունն են փորձում պարզել եւ գտնել նրան:

Ի դեպ, նախաքննական մարմինը չի հրապարակում որևէ վարկած, թե ինչու հնչեցին աղմկահարույց կրակոցները, որի հետևանքով սպանվեց 4 անձ: Այս դեպքը մի շարք հարցեր է առաջ քաշում, թե ինչ է թաքցնում կամ ինչից է վախենում նախաքննական մարմինը, որ մինչ օրս սպանության որևէ վարկած չի հանրայնացրել:

Ինչևէ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ սպանված պատգամավորի որդիները մինչ օրս հրաժարվում են ցուցմունք տալ: Ավելին, պարզեցինք, որ քրեական գործով կարևորագույն վկաներից մեկի ցուցմունքից է կախված, որպեսզի պարզվի, թե ինչ խնդիր են ունեցել քրեական հեղինակությունն ու պատգամավորի որդիները, որը ճակատագրական ավարտ ունեցավ 4 հոգու համար: Կարևորագույն վկան ևս հրաժարվում է ցուցմունք տալ իրավապահներին, ըստ ամենայնի՝ «գողական է գնում»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով սպանվել էր 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, և ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը:

Ի դեպ, կրակոցները հնչել են հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից էր ԱԺ պատգամավոր ընտրվել: Նշենք, որ գործով կալանավորվել են 5 անձ, որոնցից 4-ը սպանված պատգամավորի որդիներն են»։

Նյութի աղբյուր – armlur.am

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան