«Նույն պատճառով արդեն մեկ տարուց ավել է՝ հրաժարվել եմ բոլոր համերգային միջոցառումներից»․ Սիրուշոյի նոր լուսանկարն ու գրառումը

«Նույն պատճառով արդեն մեկ տարուց ավել է՝ հրաժարվել եմ բոլոր համերգային միջոցառումներից»․ Սիրուշոյի նոր լուսանկարն ու գրառումը

Երգչուհի Սիրուշոն սոցցանցերի իր էջերում նոր լուսանկար է հրապարակել և անդրադարձել վերջին շրջանում իր պասիվության պատճառներին։

«Պատերազմների ու հարազատ մարդկանց կորուստների չավարտվող շղթայում դժվար է դարձել պատուհան գտնել հրապարակումներ անելու համար:

Նույն պատճառով արդեն մեկ տարուց ավել է՝ հրաժարվել եմ բոլոր համերգային միջոցառումներից:

Առհասարակ, ինձ պարբերաբար անհրաժեշտ է լինում կտրվել սոցիալական հարթակներից. փոխարենը նախընտրում եմ այդ րոպեներն էլ անցկացնել ընտանիքիս հետ կամ ավելի խորքային կենտրոնանալ այն աշխատանքի վրա, որն անում եմ այդ պահին։

Գիտակցում եմ, որ պետք է փորձել համատեղել և հուսով եմ՝ կյանքի ինչ որ փուլում կսովորեմ դա ավելի լավ անել:
Եվ ուզում եմ դա անել առաջին հերթին այն մեծ թվով մարդկանց հանդեպ հարգանքից ելնելով, ովքեր հետևում են ինձ և աշխատանքիս:

Այս ընթացքում աշխատել եմ մի քանի տարբեր ծրագրերի վրա, որոնք առաջիկայում կփորձեմ ներկայացնել։
Շնորհակալ եմ, որ միշտ կողքիս եք ու սպասում եք ինձ»,- գրել է երգչուհին։

Նյութի աղբյուր – showbiz.am

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան