Կանադան Ուկրաինա է ուղարկել հատուկ նշանակության ջոկատ․ Global News

Կանադան Ուկրաինա է ուղարկել հատուկ նշանակության ջոկատ․ Global News

Կանադական զինված ուժերի հատուկ օպերացիաների փոքր զորախումբ է ուղարկվել Ուկրաինա՝ այդ երկրի շուրջ իրադրության սրացման ֆոնին։ Այս մասին հայտնում է կանադական Global News հեռուստաալիքը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ նման քայլը դարձել է «ռուսական ագրեսիայի զսպման և ուկրաինական կառավարությանն աջակցության ուղիների ուրվագծման» ՆԱՏՕ-ի դաշնակիցների ջանքերի մաս։

Հատուկ նշանակության ուժերի առջև դրված մեկ այլ հանձնարարություն է կանադացի դիվանագետների տարհանումը՝ Ուկրաինայում իրադրության սրացման դեպքում։
CBC հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Կանադան Ուկրաինա է ուղարկել 200 զինվորականների՝ տեղի ուժայիններին նախապատրաստելու գործում օգնելու համար։

Նյութի աղբյուր – shantnews.am

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան