ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամբողջ աշխարհին հսկայական հետևանքներ են սպասվում Ուկրաինա ՌԴ ներխուժման դեպքում:
«Կլինեն հսկայական հետևանքներ, եթե նա [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը] ներխուժի մի ամբողջ երկիր։ Ռուսաստանի համար կլինի ոչ միայն տնտեսական և քաղաքական հետևանքներ, այլև հսկայական հետևանքներ կլինեն ամբողջ աշխարհում»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը՝ Վաշինգտոնում պատասխանելով լրագրողների հարցերին:
Նրա վարկածով ՝ դա կլինի «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր խոշորագույն ներխուժումը և, որպես հետևանք, այն կփոխի աշխարհը»:
Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կամ ՆԱՏՕ-ն մտադիր չեն իրենց զորքերը տեղակայել Ուկրաինայում։
«Մենք մտադիր չենք Ուկրաինայում տեղակայել ամերիկյան ուժեր կամ ՆԱՏՕ-ի ուժեր»,- ասել է նա:
Նյութի աղբյուր – shantnews.am
Նյութի աղբյուր – style.news.am