Բայդենն ասել է՝ աշխարհին հսկայական հետևանքներ են սպասվում, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա

Բայդենն ասել է՝ աշխարհին հսկայական հետևանքներ են սպասվում, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամբողջ աշխարհին հսկայական հետևանքներ են սպասվում Ուկրաինա ՌԴ ներխուժման դեպքում:

«Կլինեն հսկայական հետևանքներ, եթե նա [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը] ներխուժի մի ամբողջ երկիր։  Ռուսաստանի համար կլինի ոչ միայն տնտեսական և քաղաքական հետևանքներ, այլև հսկայական հետևանքներ կլինեն ամբողջ աշխարհում»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը՝ Վաշինգտոնում պատասխանելով լրագրողների հարցերին:

Նրա վարկածով ՝ դա կլինի «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր խոշորագույն ներխուժումը և, որպես հետևանք, այն կփոխի աշխարհը»:

Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կամ ՆԱՏՕ-ն մտադիր չեն իրենց զորքերը տեղակայել Ուկրաինայում։

«Մենք մտադիր չենք Ուկրաինայում տեղակայել ամերիկյան ուժեր կամ ՆԱՏՕ-ի ուժեր»,- ասել է նա:

Նյութի աղբյուր – shantnews.am

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան