Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կրում է սեւ բլուզ, որը համադրել է ջինսե տաբատի հետ։ Նրա մազերն արձակված են, նուրբ դիմահարդարմամբ է։ Հրապարակումը Գայանեն չի մակագրել, սակայն հետեւորդները շտապել են դրական խոսքեր ուղղել․ «Գեղեցիկ կին»։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում վերջին տարիներին ԱՄՆ-ում ապրող դերասանուհին սեւ զգեստ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր նվազագույն շպարին։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել նրան․ «Գեղեցկուհի հայուհի», «նուրբ»։
Նյութի աղբյուր – style.news.am