Պենտագոնը հայտնել է Դեր Զորին հարվածներ հասցնելու մասին

Պենտագոնը հայտնել է Դեր Զորին հարվածներ հասցնելու մասին

ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել սիրիական Դեր Զորում տեղակայված «խմբերի օբյեկտներին, որոնք կապված են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ»: Այս մասին հայտնում է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունն իր թվիթերյան էջում:

Գերճշգրիտ հարվածները հասցվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանձնարարականով: Նշվում է, որ ԱՄՆ-ը չի ձգտում Սիրիայում կոնֆլիկտի էսկալացիայի, սակայն կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ամերիկացի ժողովրդի պաշտպանության համար:

Նյութի աղբյուր – shantnews.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան