Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է. Պուտին

Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է. Պուտին

Ռուսաստանը և Հայաստանը բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ են՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման միջոցառման ժամանակ:

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին և երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության օրվա առթիվ»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքերով՝ Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է։ Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը շարունակում են ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։

«Միայն այս տարի ես և Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը հանդիպել ենք երեք անգամ»,- ասել է ՌԴ նախագահը։

Նյութի աղբյուր – shantnews.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան