Ալեն Սիմոնյանը՝ Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին

Ալեն Սիմոնյանը՝ Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին

«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած, հայտարարություններ արած յուրաքնաչյուր անձ, անկախ նրանից, որևիցե այլ երկիր կներկայացնի, թե ոչ, բնական է՝ ՀՀ-ն չի կարող դրան անտարբեր լինել։ Հայաստանի Հանրապետությունը և իր սահմանները մեզ համար կարմիր գիծ են։ Ուստի, բոլոր ընկերները, գործընկերները պետք է հաշվի նստեն այդ իրողության հետ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու որոշմանը։

Անդրադառնալով հարցին, թե Մարգարիտա Սիմոնյանի մուտքը ՀՀ ևս արգելվե՞լ է, ԱԺ նախագահն ասաց՝ ինֆորմացիա չունի, բայց չի բացառում, որ թե՛ ինքը, թե՛ իր ամուսինը, լինեն այդ ցանկում։

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր մուտքը Հայաստան արգելվել է։

Սվելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։

Նյութի աղբյուր – shantnews.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան