ՆԱՍԱ-ն ցույց է տվել «ժպտացող» արևը

ՆԱՍԱ-ն ցույց է տվել «ժպտացող» արևը

ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակի նկար, որը կարծես ժպտում է: Այս էֆեկտը ստեղծվում է բերանի և աչքերի տեսք ունեցող մուգ բծերի պատճառով։

Մութ շրջանները պսակային անցքեր են: Պսակային անցքերը հատուկ տիրույթներ են, որոնցում թույլ են պլազմայի խտությունն ու ջերմաստիճանը: Արեգակի լուսանկարների վրա այդ հատվածներն ավելի մուգ տեսք ունեն, դրանցից հատուկ արեգակնային քամի Է փչում:

«Ժպիտը» կարող է վտանգավոր լինել Երկրի համար. բանն այն է, որ արևային քամու ուժեղ հոսքը նպաստում է հզոր գեոմագնիսական փոթորկի առաջացմանը։ Այն վտանգ է ներկայացնում ուղեծրային արբանյակների, ռադիոընդունիչների և GPS-ի աշխատանքի համար:

Նյութի աղբյուր – shantnews.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան