ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է.
«Զինվորական համազգեստ հագած և զինվորական լսարանի ներկայությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը նոյեմբերի 8-ի իր սպառնալից և ագրեսիվ ելույթում հայտարարեց, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և ՀՀ մյուս քաղաքները գտնվում են իրենց տեսադաշտում, և Հայաստանը հասկանում է, թե դա ինչ է նշանակում։ Դա քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու բացահայտ գործողություն է»։
Նյութի աղբյուր – shantnews.am